Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել Է, որ հավանություն Է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության գործակալությունը:

Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ եւ դրանց օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաեւ 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին: «Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում Է կարեւոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արեւելքում»,-ասվում Է գործակալության մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]