Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են  

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի մասնակիցները հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Էշլի Բարտի-Մեդիսոն Կիս, Դանիել Կոլինզ-Սվյոնտեկ զույգերը:  Առաջին կիսաեզրափակիչը կկայանա հունվարի 27-ին, իսկ երկրորդը` 28-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա հունվարի 29-ին:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]