Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը

Վիրավորական արտահայտություններ ԱԺ հանձնաժողովի նիստում. վիճեցին 
ընդդիմության թեկնածուն և ՔՊ-ի պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որում քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, վիճաբանություն տեղի ունեցավ, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածու Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում անդրադարձավ ՀՌՀ անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներին՝ ասաց, որ օրինակ Հակոբ Հակոբյանը, որին շատ հարգում է, գրեթե նույնչափ, գուցե մի քիչ ավելի արմատական հակաընդդիմադիր կեցվածք ունի, քան ինքնընդդիմադիր կեցվածք, իսկ երկրորդ թեկնածուն՝ Արթուր Մանուկյանն ընդհանրապես ոլորտի հետ կապ չունի: Նա Արթուր Մանուկյանի վերաբերյալ այլ հայտարարություններ ևս արեց:

«Երբ տեսա, որ այս կարևորագույն հանձնաժողովի համար քաղաքական մեծամասնությունը նման թեկնածուներ է առաջադրում, հատկապես, որ նաև «Հայաստան» խմբակցության թեկնածուին մերժել էին այն պատճառով, որ ինքը մասնագետ չէ, ոլորտի հետ կապ չունի, այս անգամ արդեն ես դիմեցի «Հայաստան» խմբակցությանը՝ ասելով, որ պատրաստ եմ մասնակցել թափուր տեղի համար այդ մրցույթին, ինչի համար ընդառաջեցին ինձ»,-ասաց նա:

Այնուհետև Հակոբյանն անդրադարձավ ՔՊ-ի պատգամավոր Նարեկ Բաբայանին՝ նշելով, որ պատգամավորը իրեն վիրավորանքներ է հասցրել, ասել, որ իրեն չի հարգում: «Նա ոչ ավել, ոչ պակաս վիրավորանք է հասցնում, թե ընդդիմադիր դաշտում եղել եմ ռումբ: Քաղաքական դաշտում ռումբեր են բոլոր նրանք պետության համար, որոնք քաղաքականության հետ որևէ կապ չունեն, ես չեմ հիշում, որ այդպիսի անուն-ազգանունով քաղաքական գործիչ եմ կարդացել, և կարողանում է խցկվել ԱԺ-ում՝ որպես իր կնոջ օժիտ»,-ասաց թեկնածուն:

Այս արտահայտություններից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց թեկնածուն դադարեցնել ելույթը՝ նշելով, որ հարգելով թեկնածուի ելույթը, չի ուզում, որ այլ բան ծավալվի: Հակոբյանը հորդորեց ցույց տալ կանոնակարգ օրենքի այն հոդվածը, որով պետք է դադարեցվի իր ելույթը, Գաբրիելյանը հորդորեց դա դատարանում ասել: Հանձնաժողովի նախագահը հայտարարում էր քվեարկության մասին, բայց Հակոբյանը զուգահեռ խոսելով ասաց, որ հանում է իր ելույթը, Գաբրիելյանին հորդորեց իր հետ այդ տոնով չխոսել:

ՔՊ-ից պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցրեց՝ ի՞նչ վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ՝ շեշտելով, որ իրենք թեկնածուի հետ «դուք»-ով են խոսում, թեկնածուն՝ իրենց հետ «դու»-ով:

Այնուհետև Ռուբիկ Հակոբյանը Սիսակ Գաբրիելյանին մասնավորապես ասաց. «Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ»՝ շեշտելով, որ ինքը գիտի, թե ինչ է պահանջում կանոնագիրքը, իրավունք չունեն իրեն ընդհատելու:

Հակոբյանն այլ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Սիսակ Գաբրիելյանի հասցեին, իշխանական պատգամավորների հասցեին, որոնց վիրավորական ձևով պատասխանեց նաև Սիսակ Գաբրիելյանը, որից հետո Գաբրիելյանը կանգնեց, մոտեցավ թեկնածուին, նրանք սկսեցին միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ անել: Լարվածությունը թուլացնելու համար միջամտեցին նիստին ներկա մյուս պատգամավորները:

Թեկնածուի հեռանալուց հետո արդեն Գաբրիելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հորդորեց չբերել թեկնածու, որը խայտառակում է  ընդդիմությանը: Մինասյանն էլ հորդորեց նման արտահայտություն չանել՝ նշելով, որ խայտառակում են իշխանության թեկնածուները:

Հանձնաժողովի նիստի դահլիճ եկան ՔՊ-ական այլ պատգամավորներ ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]