1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարդենիսի բռնցքամարտի սրահում ստեղծվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանին նվիրված հիշատակի անկյուն  

Վարդենիսի բռնցքամարտի սրահում ստեղծվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ 
Սահակյանին նվիրված հիշատակի անկյուն

 

ԳԱՎԱՌ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին կից բռնցքամարտի սրահում բացվել է ՌԴ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Վարդենիս քաղաքում ծնված Արեստ Սահակյանի հիշատակի անկյունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի մարզադպրոցի տնօրեն Արմեն Սիմոնյանը, Արեստ Սահակյանը  2021 թվականի դեկտեմբերի 26-ի մենամարտի ժամանակ ենթարկվել է նոկաուտի, ստացել ուղեղի այտուց, կոմայի մեջ մնացել 11 օր եւ մահացել է այս տարվա սկզբին։ «Նա ընդամենը 26 տարեկան էր, նպատակ ուներ ավելացնել իր մարզական հաջողությունները, լայն ճանաչում բերել իր հայրենի քաղաքին, սակայն կյանքից հեռացավ անժամանակ՝ խորը ցավ պատճառելով իր ընտանիքին, հարազատներին ու համաքաղաքացիներին։ Համարում ենք, որ ծանր կորուստ է կրել նաեւ մեր քաղաքի մարզական աշխարհը։

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնել  տաղանդավոր մարզիկի հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին  կիսել   վիշտն ու կսկիծը:

Ի երախտագիտություն կյանքից հեռացած նշանավոր մարզիկի՝ Վարդենիսի համայնքապետարանին կից բռնցքամարտի սրահում ստեղծվել է Արեստ Սահակյանին նվիրված հիշատակի անկյուն, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեր մարզիկները, մեր քաղաքացիները»,-ներկայացրեց մարզադպրոցի տնօրենը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]