Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը

Կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին նվիրված համերգը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Հերոսներին. 44» խորագրով համերգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Համերգին հրավիրված էին նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:

Միջոցառմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը գրվել է Հայրենական մեծ պատերազմի օրերին: Այն ազգային աղետի դեմ համառ պայքարի մարմնավորում է և լավագույնս արտահայտում է այն ապրումները, հայրենիքի հանդեպ նվիրվածությունն ու անկոտրում պայքարը, որը դրսևորել է հայ զինվորը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Համերգին զուգընթաց՝ ցուցադրվել է նաև թեմատիկ տեսաշար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]