Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գինցբուրգն անհրաժեշտ Է համարել երեխաների 70-80 տոկոսին կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Գինցբուրգն անհրաժեշտ Է համարել երեխաների 70-80 տոկոսին կորոնավիրուսի դեմ պատվաստումը

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների շրջանում COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ստեղծման համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տոկոսը պետք Է այնպիսին լինի, ինչպես չափահասների մոտ՝ 70-80 տոկոս: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դրան ուղիղ ձեւով կպատասխանեմ. երեխաները նույնպես մարդ են եւ ոչնչով չեն տարբերվում. հարկավոր Է պատվաստել նույն 70-80 տոկոսին, ինչը եւ մեծահասակների մոտ Է: Բայց պատվաստումը կլինի, իհարկե, միայն ծնողների համաձայնությամբ»,-ասել Է Գինցբուրգը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նշել Է, որ երեխաներն սկսել են հիվանդանալ շատ ավելի հաճախ, քանի որ այդ տարիքային խմբում պատվաստում չի անցկացվել, եւ ընդգծել Է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարեւորությունը: Գինցբուրգի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ» պատվաստանյութը 6-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին պատվաստելու համար կարող Է հասանելի դառնալ արդեն այս գարնանը:

Հունվարի 24-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել Է 6-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» դեղորայքային պատրաստուկի («Սպուտնիկ M») կլինիկական հետազոտությունների 1-3-րդ փուլը: Հետազոտությանը պետք Է մասնակցի 2200 կամավոր, դրա ավարտը պլանավորված Է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Փորձարկումները կանցկացվեն մոսկովյան երեք հարթակներում: Գինցբուրգի խոսքով՝ առաջին երկու փուլերին կմասնակցի մինչեւ 200 կամավոր: Նոյեմբերի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել Է 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների համար պատրաստուկի տարբերակը: Այն իրենից ներկայացնում Է չափահասների համար կիրառվող «Սպուտնիկ V»-ի 1/5 չափաբաժինը:  Անցած շաբաթ տարածաշրջաններն սկսել են հաղորդել բուժհաստատություններում պատրաստուկի առաջին խմբաքանակներն ստանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am