1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ  

«Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Repubblica-ն: Հայ կիսապաշտպանը պայմանագրի ավարտից հետո ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա առանց վճարի տեղափոխվել այլ թիմ: Ըստ պարբերականի, նման որոշման համար միտք է եղել Մխիթարյանի` տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա  դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ:  Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։ 2013-2016 թվականներին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում և 2015-2016թթ․ մրցաշրջանում ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուգբոլիստ՝ 52 հանդիպումներում դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև խաղացել է Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) և Դոնեցկի «Մետալուրգում» (2009–2010)։ «Փյունիկում» (1995-2006) խաղալուն զուգահեռ Մխիթարյանը հանդես է եկել նախ երկրի երիտասարդական հավաքականում, իսկ 17 տարեկանում՝ արդեն մեծահասակների հավաքականում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նա ՀՀ նախագահի կողմից ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար առաջին աստիճանի շքանշան և 10 անգամ ճանաչվել է Տարվա լավագույն հայ ֆուտբոլիստ։

Նա տիրապետում է 7 լեզվի (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն,  պորտուգալերեն և իտալերեն):

Հենրիխն ավարտել է  Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]