Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է  

Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց աշխարհի 10-րդ ռակետ իտալացի Յանիկ Սինների հետ: 2 ժամ 6 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը 6:3, 6:4, 6:2 հաշվով հաղթեց երեք սեթում:

«Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]