1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Հնդկաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Հնդկաստանի 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։

Այս տարի մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և ես գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական փոխանակումներն ու կապերն՝ ընդլայնվել և խորանալ։

Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ կարևոր հոբելյանին ընդառաջ՝ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ ու նոր բովանդակություն հաղորդել հայ-հնդկական համագործակցության համակողմանի և շարունակական զարգացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]