Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Փարիզում սկսվել է «նորմանդական քառյակի» քաղխորհրդականների հանդիպումը

Փարիզում սկսվել է «նորմանդական քառյակի» քաղխորհրդականների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում սկսվել Է «նորմանդական ձեւաչափի» երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Ուկրաինա) ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը: Ենթադրվում Է, որ Մոսկվան «քառյակի» գծով պաշտոնակիցներին կհայտնի իր մտահոգությունները Դոնբասի շփման գծում իրավիճակի շուրջ:

Վերջին ժամանակներս Ուկրաինան եւ Արեւմուտքի մի շարք երկրներ սկսել են վերստին Ռուսաստանին մեղադրել, թե նա իբր պատրաստվում Է ագրեսիայի Դոնբասում, որտեղ 2014 թվականից շարունակվում Է Կիեւի ներքին զինված հակամարտությունն իրենց անկախությունը հռչակած Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]