1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԺԴՀ-ի հրթիռները թռել են 190 կիլոմետր 20 կիլոմետր բարձրությամբ. հարավկորեացի զինվորականներ

ԿԺԴՀ-ի հրթիռները թռել են 190 կիլոմետր 20 կիլոմետր բարձրությամբ. հարավկորեացի զինվորականներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ին ԿԺԴՀ-ի արձակած երկու արկերը, որոնք, հարավկորեացի զինվորականների ենթադությամբ, փոքր հեռահարության հրթիռներ են, թռել են 190 կիլոմետր շուրջ 20 կիլոմետր առավելագույն բարձրությամբ: Այդ մասին հաղորդել Է Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարավկորեացի զինվորականները շարունակում են վերլուծել արձակումների մասին տվյալները, ներարյալ թռիչքի առավելագույն արագությունը եւ հետագիծը, նշում Է ՇՊԿ-ն: Նախնական տվյալնեով՝ արկերը խոցել են թիրախները Համգյոն Փուքթոյի նահանգի ափի մերձակայքում անմարդաբնակ կղզիներից մեկում:

Հարավկորեացի փորձագետները ենթադրում են, որ արձակված արկերը կարող են լինել KN-23 հրթիռներ, որոնք իրենց բնութագրերով նման են ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռներին: Ներկայիս արձակումը տարվա սկզբից դարձել Է արդեն վեցերորդը: Այս ամսին ավելի վաղ Փենյանը կատարել Է կառավարելի տակտիկական հրթիռների եւ երկաթուղային հրթիռային համալիրի, ինչպես նաեւ վերձայնային հրթիռների փորձարկումներ, որոնք ունակ են իրականացնելու մանյովրներ հակօդային պաշտպանության հաղթահարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]