Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղին է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին

Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղին է. Անանյանը՝ 
Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար օդի տուրքից ազատման հարցի անհարկի քաղաքականացումը տեղին չի համարում:

Պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցերին՝ Անանյանը մասնավորապես ասաց. «Նորաբաց ցանկացած ուղղություն ստանում է նմանօրինակ արտոնություն: Եվ այդ առումով Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից տրված պարզաբանումները առավել քան սպառիչ են: Այս առումով հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղին է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանել էին, որ այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից: Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն` 3 տարով:

Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:

Օդի տուրքը կազմում է 10 հազար դրամ, այն ներառվում է տոմսի գնի մեջ:

Ավելի վաղ FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել էր, որ փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]