Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական  հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման  համար եւ համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձեւավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը եւ՛ միջազգային ասպարեզում, եւ՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության  դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգեւորությամբ  եւ սիրով է աշխատել Հայաստանում: Նա ընդգծել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ եւ նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլոմբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու  Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

Ալեն Սիմոնյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության ընթացքում, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին հարատեւ խաղաղություն եւ բարօրություն է փոխանցել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]