Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին

Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և 
Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ընդգծելով, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:

«Օրերս վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ իրենը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը»,- ասված էր ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]