1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների 
հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այդ կապակցությամբ վերահաստատել է Իսպանիայի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:

«Այսօր տոնում ենք Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մենք վերահաստատում ենք մեր ամուր կամքը շարունակելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության, այնպես և մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը», - Թվիթերում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 27-ին:

Այդ ընթացքում Երևանը և Մադրիդը ստորագրել են 7 փաստաթուղթ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների, քաղաքաշինության և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության, միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների, Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին:

30 տարվա ընթացքում Հայաստանից երեք պաշտոնական այց է եղել արտգործնախարարների մակարդակով:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Հայաստանի և Իսպանիայի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում + ներմուծում) 2020 թվականին կազմել է շուրջ 33 մլն 557 հազար ԱՄՆ դոլար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Սոս Ավետիսյանն է: 2022 թ. հունվարի 13-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Իսկ Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն է Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]