Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ

Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 
կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ  կստանա ախտորոշման նոր սարքավորում, ինչը զգալիորեն ավելի ճշգրիտ կդարձնի արյան քաղցկեղի ախտորոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ սարքավորումը  Հայաստանին կտրամադրվի  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ այս նոր համագործակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ևս մեկ քայլ առաջ կգնա՝ արյան քաղցկեղի ախտորոշման և մոնիտորինգի հարցում: «Այս սարքը, անկասկած, կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորությունների հետագա բարելավմանը` այդպիսով ապահովելով մեր երկրում մահացության հիմնական պատճառներից մեկի վերահսկողությունը: Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, մենք բարձր ենք գնահատում մեր ճապոնացի գործընկերների աջակցությունը և կարևորում մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է, որ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու  արյունաբանական կենտրոնին՝ բարելավելու արյան քաղցկեղի ախտորոշման հնարավորությունները: «Մենք լիահույս ենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասաց դեսպանը:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ ընդգծեց, որ այս սարքի ձեռք բերումը կնպաստի արյունաբանական կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների ախտորոշումն ավելի ճշգրիտ իրականացնելուն և բուժման ավելի գրագետ մարտավարություն կազմակերպելուն: «Այն սարքը, որը Հայաստանում աշխատում է այս պահին, արդեն վաղուց իր ժամկետները սպառել է, և ճապոնական կառավարության  և դեսպանի օժանդակությամբ մենք հնարավորություն ունենք այն թարմացնելու»,- ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]