1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի շուրջ ընդդիմության քննադատությանը

Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի շուրջ 
ընդդիմության քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տրամադրված է կառուցել տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: 

«Մենք ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չէ անցնել, մյուս կողմից մենք առաջին և վերջին ժողովուրդը չենք մոլորակի վրա, որ հարևան պետության հետ ունեցել է երկար հակամարտություն: Մշտապես հիշելով և պատվելով զոհվածների հիշատակը, մտածելով զոհվածների ծնողների հարազատների մասին՝ միևնույն ժամանակ պարտավորություն պետք է զգանք հենց զոհվածների հիշատակի, մեր հայրենիքի համար: Մենք տրամադրված ենք կառուցել տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ ընդդիմության գնահատականով կառավարությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և քննադատության է արժանի Թուրքիայի հետ սկսված երկխոսությունը, Արարատ Միրզոյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել ընդդիմության զանազան հարցերով տեսակետները, սակայն հիշեցրեց վերջին տարիներին տարբեր կառավարությունների կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները:

«Այդ նույն ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից  որևէ տարի գրեթե չի եղել, երբ Հայաստան-Թուրքիա երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլիներ: Այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ տարբեր՝ իրենց ընդդիմադիր հռչակած անձինք խաբեն: Բավական է ապրել խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է: Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել միմյանց հետ ու ոչինչ չթաքցնել: Պետք չէ տարիներ շարունակ գնալ բանակցել մի բան, հետո տանը՝ տարբեր ամբիոններից հայտարարել բոլորովին ուրիշ  բան, առաջ տանել ուրիշ քարոզչություն»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է իր կողմից տարվող բանակցություններին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ ինչ ինքը բանակցում է, Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ուղիղ ձևով ներկայացնում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]