Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Բանակը տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան

Բանակը տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի 
Բալասանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակը, թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով, տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել ենք ազգովի՝ միասնաբար պայքարելով սեփական երկրում ազատ ապրելու անխախտելի իրավունքի իրացման համար։ Հայրենյաց պաշտպանների շարքում առանձնահատուկ է բանակը, որն ունի փառապանծ մարտական ուղի։ Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն։ Հայրենիքի համար մղված պայքարի ընթացքում, ցավոք, ունեցել ենք բազմահազար նահատակներ։ Մեր խոնարհումը նրանց արդար հոգիների հիշատակին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք այսօր հիշում հերոսածին մեր մայրերին, նրանց անսահման համբերությանը և նվիրումին։ Հավերժ փա՛ռք ձեզ, հայոց մայրեր։  Հատկապես այսօր մեր գնահատանքն ենք հայտնում նրանց, ովքեր իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը։ Մաղթում եմ բոլորիդ Հայոց երկրի սահմանների անառիկ պահպանություն։ Բարի՛ ծառայություն, շնորհավո՛ր Հայրենյաց պաշտպանի օրը»,-ասված է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի ուղերձում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]