Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում անցկացվել են միջոցառումներ

Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում անցկացվել են 
միջոցառումներ

ԳՅՈՒՄՐԻ, 28   ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տարբեր միջոցառումներով հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, անցկացվել են խորհրդանշական միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է շիրակցի նկարիչների «Վերելք» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Գյումրու նկարիչների միության հետ համագործակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված են 16 գործեր։ Օրվա ընթացքում  Գյումրու պետական սիմֆոնիկ և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը ևս  հայոց բանակի 30-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգներով հանդես եկան: ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։

«Մշակույթ ընդդեմ պատերազմի» խորագրով միջոցառում էլ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, 24-ամյա գյումրեցի արվեստագետ Բեն Պողոսյանի անունը կրող Գյումրու ԲենԱրթ ցուցասրահում: Երիտասարդ արվեստագետի նախաձեռնությամբ մեծարվեցին իր զինակից ընկերները, իսկ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից հետմահու մեդալների արժանացան հայրենիքի համար կյանքը զոհած հերոսները:

Օրվա առթիվ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում բաց դռների օր է հայտարարված զինծառայողների և զոհվածների հարազատների համար։

Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]