1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնելով, որ պատվիրակության կազմում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։

Այնուհետև նախատեսվում է «Expo 2020 Dubai» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։ 

Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը և ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։

Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար:

16։00 «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՋԱԶ» համերգային ծրագիր. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

19։00 «ՕԼԻՄՊԻԿՈՍ» հայկական անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն

20։00 «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ» պարային ներկայացում «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթ

Մշակութային միջոցառումները կեզրափակվեն հայկական էթնիկ ջազ երաժշտությամբ՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարմամբ։ 

Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետևել առցանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]