Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթիկ Սեյրանյանը հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում կայացած ընտրության ընթացքում վերընտրվեց  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրանյանն ընտրվեց 92 կողմ ձայնով: Նա միակ առաջադրված թեկնածուն էր: 

«Ուրախ եմ այն փաստից, որ Ժուռնալիտների միությանն անդամակցել են մեծ թվով ակտիվ գործող լրագրողներ, նաև երիտասարդներ, ովքեր մեր ավագ սերնդի հետ նստած են այսօր այս դահլիճում, շփվում են, քննարկումներ են իրականացնում»,- շնորհակալական խոսքով դիմելով գործընկերներին՝ նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտակա տարիներին իր ավագ և երիտասարդ գործընկերների աջակցությամբ կկարողանան լուծել դաշտում  առկա մի շարք խնդիրներ:

Սաթիկ Սեյրանյանն առաջին անգամ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ էր ընտրվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 57 կողմ և մեկ դեմ ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]