1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության ոլորտում 2021 թվականին արձանագրվել են նկատելի ձեռքբերումներ

Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության ոլորտում 2021 թվականին արձանագրվել են 
նկատելի ձեռքբերումներ

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության ոլորտում 2021 թվականին նկատելի ձեռքբերումներ են արձանագրվել կապիտալ շինարարության, ճանապարհաշինության, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների նորացման, արդիականացման եւ զարգացման ուղղություններում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը,  Քաղաքաշինության ոլորտում վերահսկողություն է իրականացվել մարզում 2021 թվականին կատարվող թվով 115 եւ 2019-2020 թվականներին սկսված ու 2021 թվականին շարունակվող 11 սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ:  2021թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ավարտվել է 77 ծրագիր, ընթացքի մեջ է 33-ը, տարբեր պատճառներով չի իրականացվել 5 ծրագիր, 1  ծրագրի վերաբերյալ մրցույթ չի հայտարարվել, եղանակային պայմանների պատճառով դադարեցվել  է   1 ծրագիր:  ՀՀ կառավարության 2021թ. տարբեր որոշումներով՝  մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի համար հատկացվել է 2 միլիարդ 159 միլիոն  655,6 հազար  դրամ: Այդ թվում՝ 2019-2020թթ. ծրագրերի համար՝  617 միլիոն 995.8 հազար  դրամ,  2021թ. ծրագրերի համար ՝ 1 միլիարդ 541 հազար 659,8 հազար դրամ՝ թվով 54 ծրագրերի համար: Հատկացված միջոցներից 2021 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ վճարվել է 1 միլիարդ 862 միլիոն 058,99 հազար  դրամ, որը կազմում է 86,2 տոկոս։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզում շարունակվում են Լեռնահովիտ եւ Շատջրեք բնակավայրերի փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների շենքերի կառուցման աշխատանքները, իսկ Ջիլ բնակավայրում այն սկսվել է 2021թ․ հոկտեմբեր ամսից։ 2021 թ․սկսվել են Ներքին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ շարունակվում է Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ առողջապահության նախարարության պատվիրատվությամբ՝  Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները։

«Գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ սկսվել են Վարդենիսի, Գագարինի, Ծաղկունքի, Ծաղկաշենի, Սեմյոնովկայի եւ Գեղհովիտի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրերը: Վարդենիս համայնքում իրականացվել է 138,8, Գագարին համայնքում՝ 133,1, Ծաղկունք համայնքում՝ 111,7, Ծաղկաշեն համայնքում՝ 28,7, Սեմյոնովկա համայնքում՝ 34,5 եւ Գեղհովիտ համայնքում՝ 74,5 միլիոն  դրամի ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքներ։

«Համայնքայի ենթակառուցվածքի ծրագիր (ՀԵԾ) II փուլ, լոտ 3» ծրագրով կատարվել են 541,6 միլիոն ՀՀ դրամի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներ։ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ–ի կողմից իրականացվել են բնական գազի կենցաղային հաշվիչների եւ պաշտպանիչ արկղերի, ազդանշանային սարքերի եւ ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրների ձեռքբերման եւ տեղադրման, գազամատակարարման գծերի վերատեղադրման, ընթացիկ վերանորոգման եւ ստորգետնյա գազատարների վթարային հատվածների վերատեղադրման 556,3 միլիոն   դրամի աշխատանքներ։ Իրականացվել է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի նախագծում, մշակում, ձեռքբերում, մատակարարում եւ շինարարություն՝ 1 միլիարդ 992 միլիոն  դրամ արժեքով: «Միջազգային էներգետիկ Կորպորացիա»  ՓԲԸ-ի  կողմից   Գեղարքունիքի մարզում իրականացվել են սարքավորումների եւ շինությունների նորոգման 293,9 միլիոն  դրամի աշխատանքներ: «ՀԷՑ» ՓԲԸ-ի սեփական եւ վարկային միջոցներով իրականացվել են շուրջ 1 միլիարդ 335 միլիոն դրամի ենթակայանների կառուցման եւ վերակառուցման, բաշխիչ պահարանների կառուցման եւ փոխարինման, բարձրավոլտ լարման անջատիչների եւ բաժանիչների փոխարինման ու տեղակայման, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման ավտոմատացման համակարգերի ներդրման եւ այլ աշխատանքներ: Իրականացվել է էլեկտրական սարքավորումների եւ օդային գծերի շահագործման ու նորոգման  բարելավմանն ուղղված  2,7 միլիոն  դրամի աշխատանքներ։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվել է 8,1 միլիոն  դրամի աշխատանքներ։ Ճանապարհաշինության ոլորտում 2021 թվականին մարզում հիմնանորոգման եւ միջին նորոգման են ենթարկվել 85.5 կմ տարբեր նշանակության ճանապարհահատվածներ եւ փողոցներ ու Սեւանա լճին ափամերձ ճանապարհային  5 փլվածքներ,  որոնց արդյունքում ներդրվել է 7 միլիարդ 439.2 միլիոն դրամ»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]