Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի վերաբերյալ վճիռ է հրապարակել

ՄԻԵԴ-ը թուրք ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից 
զրկելու գործընթացի վերաբերյալ վճիռ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումն անօրինական, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրությանը հակասող է ճանաչել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը։

ՄԻԵԴ կայացրած վճիռը վերաբերում է 2016 թ. մայիսի 20-ին անձեռնմխելիությունից զրկված HDP 40 պատգամավորներին, որոնց մեջ է նաև բանտարկված կուսակցության հիմնադիր համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը։

ՄԻԵԴ-ն այս վճռով Թուրքիային պարտավորեցնում է 5 հազար եվրո փոխհատուցում վճարել յուրաքանչյուր 40 պատգամավորին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]