1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա  

Թուրքիայում հարձակվել են հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի արձանի վրա

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Սամսուն քաղաքում  փետրվարի 3-ին երկու քաղաքացի հարձակվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ 

Տղամարդիկ փորձել են պարանով մեքենային կցելու միջոցով ձգել և ցած գցել հսկայական պատվանդանի վրա դրված արձանը։ Հավանաբար, շրջակայքում գտնվող մարդիկ թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։

Սամսունի նահանգապետարանի հաղորդմամբ՝ ոստիկանությունն ավելի ուշ այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]