Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիան կունենա «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց

Գերմանիան կունենա «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը և գերմանական KfW զարգացման բանկը փետրվարի 4-ին ստորագրել են պայմանագիր, որի համաձայն Գերմանիայում` «Թումո Բեռլին»-ի հաջողված փորձառության հիմքով, կհիմնադրվի «Թումո» կենտրոնների և տուփերի ցանց։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի Երևանի գրասենյակից։

«Թումո Երևանում կայացած ստորագրման արարողության ընթացքում, KfW-ի թվային ուղղության ղեկավար Մայքլ Շտրաուսը նշեց. «Թումո Բեռլինի բացումը առաջին և նշանավոր քայլն էր, որը հիասքանչ հնարավորություններ նվիրեց Բեռլինի պատանիներին: Այսօր ստորագրված պայմանագիրը մեծ առաջխաղացում է, քանի որ այս ծրագիրը հնարավորություն կտա տարածել Բեոլինի արդյունավետ փորձը ամբողջ Գերմանիայով»:

Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարությունը և KfW զարգացման բանկի ներկայացուցիչներ։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը նշեց՝ «KfW-ն մեր առաջին միջազգային գործընկերն է, որը որդեգրում է Թումոյի՝ որպես ազգային նախաձեռնություն տարածվելու կոնցեպտը։ Այն ունի մի շարք դրական կողմեր՝ ներառյալ ավելի բարձր արդյունավետությունը, ցածր ինքնարժեքը, և, ամենակարևորը, գալիք սերնդի նորարարների է՛լ ավելի մեծ թվի համար հասանելի լինելը երկրով մեկ»։

Բեռլինում ներկայումս գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երևանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի և KfW-ի համագործակցությանը։

Գերմանիայի գալիք կենտրոնները կհետևեն Թումո Բեռլինի փորձառությանը՝ 12-18 տարեկան պատանիներին առաջարկելով կրթություն 10 ոլորտներում, որոնք են ծրագրավորումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, անիմացիան, 3D մոդելավորումը, ֆիլմերի ստեղծումը, լուսանկարչությունը, խաղերի մշակումը, գրաֆիկական դիզայնն ու նկարչությունը։

Թումոյի՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում և Լիբանանում գործող միջազգային ցանցը հաջորդիվ կհամալրվի կենտրոններով ԱՄՆ-ում և Պորտուգալիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]