Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրիմի թաթարները Թուրքիային կոչ են արել՝ հաշտվել թերակղզու կարգավիճակի հետ

Ղրիմի թաթարները Թուրքիային կոչ են արել՝ հաշտվել թերակղզու կարգավիճակի հետ

 ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը հայտարարել Է, թե, հարկ Է, որպեսզի Թուրքիայի իշխանությունները հետեւեն արդի իրողություններին եւ հաշտվեն Ռուսաստանի հետ վերամիավորվելու ղրիմցիների պատմական ընտրության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Vatan («Հայրենիք») թուրքական կուսակցության գլխավոր քարտուղար Դոգու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որպեսզի Թուրքիան ընդունի Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, իսկ դրա փոխարեն Ռուսաստանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: «Ժամանակն Է, որ Թուրքիայի իշխանությունների կուսակցությունները խելացի հաշվարկ անեն եւ հետեւեն արդի իրողություններին, Ղրիմի թերակղզին ճանաչեն Ռուսաստանի մաս եւ հաշտվեն Ղրիմի՝ հայրենի հանգրվան վերադառնալու ղրիմցիների պատմական ընտրության հետ»,-ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել Է Ումերովը:

Նրա խոսքով՝ առայժմ Թուրքիայի իշխանությունները, հրաժարվելով ճանաչել Ղրիմը, ընտրել են Ուկրաինային սիրաշահելու մարտավարությունը: «Դա միայն տնտեսական շահի այսրոպեական ցանկություն Է եւ ոչ ավելին: Ուկրաինան կանգնած Է անխոհեմ քայլերի շեմին, որոնք կարող են վերջնականապես երկրի երեսից ջնջել այնպիսի մի երեւույթ, ինչպիսին ուկրաինական պետությունն Է»,-ասել Է Ումերովը եւ հավելել, որ, անկախ «այդ կեղտոտ խաղի» ելքից, Ղրիմի թաթարները պաշտպանելու են Ռուսաստանի Դաշնության սուվերեն սահմանները եւ ռուսական Ղրիմի շահերը բոլոր ոտնձգություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]