1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զինվորները երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  զինվորները երեխաների 
համար հեքիաթներ են ընթերցելու

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-19-ը կկազմակերպվի  Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են գրադարանից, ցուցահանդես-տոնավաճառի բացման օրը կայանալու է գրադարանի 2021 թ.-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը:

Երկօրյա միջոցառումների շրջանակում այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:

Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները: 

Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ:

    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]