Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բասկետբոլի ազգային թիմերի մրցակիցները եվրոպական մրցաշարերում հայտնի են

Բասկետբոլի ազգային թիմերի մրցակիցները եվրոպական մրցաշարերում հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացավ Եվրոպայի 2022թ. առաջնությունների վիճակահանությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրենց մրցակիցներին իմացան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 20 (B դիվիզիոն) տարեկանների հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայտնվել է B ենթախմբում, որտեղ կհանդիպի Սան Մարինոյի և Ջիբրալթարի ընտրանիների հետ: Առաջնությունը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:
Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Ջիբրալթարի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24-ից 31-ը Սան Մարինոյում:
Կանանց Մ16 տարեկանների հավաքականը ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կիպրոսի և Մոլդովայի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-ից 17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում:
Իսկ կանանց Մ20 տարեկանների հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Իսլանդիայի, Գերմանիայի, Իսրայելի և Վրաստանի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ից 17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]