Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Ռուսաստանցիները նշել են լավագույն նվերները Փետրվարի 23-ի առթիվ

Ռուսաստանցիները նշել են լավագույն նվերները Փետրվարի 23-ի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տղամարդկանց 15 տոկոսին նվերներ պետք չեն Փետրվարի 23-ի առթիվ, եւ դրանք չի ստանա յուրաքանչյուր չորրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է SuperJob.ru ծառայության հետազոտության մեջ, որի արդյունքները հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության ներքո (հարցմանը մասնակցել Է 1600 հոգի):

Այսպես, վերլուծաբանները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների 15 տոկոսը ոչ մի նվեր չի ցանկանում ստանալ Հայրենիքի պաշտպանի օրը: Իրենց դիրքորոշումը նրանք ավելի հաճախ հիմնավորում են այն բանով, որ փետրվարի 23-ն իրենց տոնը չեն համարում՝ «Ես չեմ ծառայել». «Դա զինվորականների մասնագիտական տոնն Է»: Սակայն տղամարդկանց ցանկությունները հաճախ չեն համընկնում իրականության հետ: Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) Հայրենիքի պաշտպանի օրը, որպես կանոն, ոչ մի նվեր չի ստանում»,-պարզվել Է հարցման ընթացքում:

13 տոկոսի համար նվեր Է հանդիսանում փողը: Սիրո, հոգատարության եւ հատուկ ուշադրության մասին տոնական օրը երազում Է հարցվածների 8 տոկոսը: 7 տոկոսը կցանկանար փետրվարի 23-ին որեւԷ հագուստ ստանալ: 6 տոկոսը խոստովանում Է, որ իր համար միեւնույն Է, թե ինչ նվեր իրեն կմատուցեն «տղամարդկանց օրը»: Տեխնիկա եւ նոր հեռախոս ստանալը կուրախացներ մասնակիցների 5 տոկոսին:

Բացի այդ, 4 տոկոսը երազում Է ավտոմեքենայի կամ մոտոցիկլետի մասին: Ընտրության դեպքում 3-ական տոկոսը կնախընտրեր զենքը (օրինակ որսորդական դանակ), հանգիստը կամ ճամփորդությունը եւ անգին պարգեւը՝ առողջությունը: Գիրքը կամ ուսման դասընթացը հրատապ Է տղամարդկանց 2 տոկոսի համար, կինոյի տոմսը՝ 1 տոկոսի համար: Այլ ցանկություններ են հայտնել 17 տոկոսը. փետրվարի 23-ին նրանք կցանկանային ալկոհոլային խմիչք, գործիքներ, աքսեսուարներ ավտոմեքենայի համար, ձկնորսական ինվենտար, սպորտային հանդերձանք եւ այլ բաներ:

Հագուստ սովորաբար նվիրում են յուրաքանչյուր յոթերորդին (15 տոկոս), օծանելիք կամ կոսմետիկայի պարագաներ՝ յուրաքանչյուր իններորդին (11 տոկոս): 7 տոկոսի համար փետրվարի 23-ի տիպական նվեր Է սերը, հոգատարությունը եւ ուշադրությունը մերձավորներից կողմից, իսկ 5 տոկոսն ընդունում Է, որ սովորել են «տարբեր տեսակի դատարկ բաներ» ստանալ: Փող եւ սափրվելու պարագաներ, որպես կանոն, ստանում Է տղամարդկանց 4 տոկոսը, ոգելից խմիչք եւ հուշանվերներ՝ 2-ական տոկոսը: Այլ նվերների մասին պատմել Է 13 տոկոսը. դրանց թվում Է՝ քաղցրավենիքը, տեխնիկան, հեռախոսները, ավտոմոբիլային աքսեսուարները, գրքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]