1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ օդապարիկով իրականացնելով ամենաերկար թռիչքը

Հայաստանը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ օդապարիկով իրականացնելով 
ամենաերկար թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը իր ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ փետրվարի 16-ին   օդապարիկով իրականացրել է ռեկորդային թռիչք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանի Հանրապետությունը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր երկիր:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ SkyBall-ի ամենաերկարատև առանց վայրէջքի համաշխարհային ռեկորդային թռիչքը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 16-ին Ռուսաստանի Օրենբուրգի շրջանից ժամը 08:00-ին, վայրեջքը իրականացրել են փետրվարի 17-ին երեկոյան, ժամը 18:45-ին: Թռիչքի տևողությունը եղել է 34 ժամ 41 րոպե:

Նախկինում սահմանած ռեկորդային թռիչքը տևել է 32 ժամ 12 րոպե:

Ռեկորդը գրանցվելու է Ավիացիոն սպորտաձևերի ֆեդերացիայի կողմից, և հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում գրվելու է Հայաստանի անունը. «Նշեմ, որ նման ռեկորդները պատկանում են գերտերություններին: Եթե ցուցակը նայենք, կտեսնենք ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Եվրոպական մեկ-երկու երկիր, հիմա այս շարքում կլինի նաև Հայաստանի անունը, ինչն էլ եղել է մեր գերնպատակը»,-եզրափակեց Նաիրի Բարսեղյանը:

Համաշխարհային  ռեկորդին ընդառաջ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին  Հայաստանում օդապարիկով իրականացրել են բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրից-Երևան  Արագած լեռան գագաթների վրայով:

Գայանե Գաբոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]