Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

Երվանդ Սերոբյանն ընտրվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր

ԳՅՈՒՄՐԻ, 19  ՓԵՏՐՎԱՐԻԱՐՄԵՆՊՐԵՍՓետրվարի 19-ին կայացած մրցույթի արդյունքում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրվեց Երվանդ Սերյոժի Սերոբյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր 2021 թվականի դեկտեմբերի 25-ին: Մրցույթում Երվանդ Սերոբյանը միակ թեկնածուն էր: Վերջինս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնում էր ավելի քան 3 տարի:

Մինչ փակ քվեարկությունը, թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին։ Քվեարկության արդյունքում Երվանդ Սերոբյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակից 19 անդամից 12-ը:

Հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով  ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]