1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզպետը հավաստիացնում է, որ գերեվարվածների հայրենադարձմանը նպաստող գործընթացը շարունակվում է

Շիրակի մարզպետը հավաստիացնում է, որ գերեվարվածների հայրենադարձմանը 
նպաստող գործընթացը շարունակվում է

ԳՅՈՒՄՐԻ,  21 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությունն ամեն ինչ անում է գերեվարված տղաների հայրենադարձման համար: Այս մասին փետրվարի 21-ին, ամփոփելով իր աշխատանքային 100 օրը, նշեց  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով,  որ այս պահի դրությամբ Շիրակի մարզի 62 հաստատված գերիներից 32-ն արդեն վերադարձել են: «Գործընթացը շարունակվում է, հաստատված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է «Կարմիր խաչի միջազգային ընկերության» աջակցությամբ: Ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան տուն»,- նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը։ Տնտեսության խթանման համար քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա:  «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել», - ասաց նա։

Համայնքների զարգացման կարևոր ու ճկուն գործիքակազմ Շիրակի մարզպետը համարեց պետություն-համայնք համագործակցության արդյունք հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը և նշեց, որ 2022-ին 44 հայտ է ներկայացվել համայնքներից՝ ընդհանուր 7 մլրդ 229 մլն դրամի: «Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք և կարվի հնարավորը, որ ծրագրերը կյանքի կոչվեն։ Հատկապես, որ պետությունն ամեն ինչ անում է համայնքներին աջակցելու համար։ Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, նորոգմանը՝ կֆինանսավորվի այդ ծրագրերի 70 տոկոսը: Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է կազմում։ Մեծ ուշադրություն է դարձվում դեպի արոտավայրեր գնացող ճանապարհների կառուցմանը, ընդհանրապես, ճանապարհաշինությանը, լուսավորության ցանցերի անցկացմանը, մեքենասարքավորումների ձեռքբերմանը», - հավելեց մարզպետը։

Գյուղատնտեսության  ոլորտում առկա խնդիրները, մարզպետի վստահեցմամբ,  կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքն ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։

Ամփոփելով ասուլիսը՝ Շիրակի մարզպետը նշեց, որ 100 օրերի ընթացքում որոշակի աշխատաոճ և ձեռագրային սկզբունքներ կարողացել է ի ցույց դնել, այսուհետ ևս շարունակելու է աշխատել նույն սկզբունքով՝ պատասխանատվությամբ ու թափանցիկ՝ ինչին նպաստում են նաև լրատվամիջոցները: «Տարբեր խնդիրների բարձրաձայնումից զատ համատեղ պետք է կարողանանք միասին մեր մարզի առավելությունները շեշտադրել: Եվ ես այստեղ լիահույս եմ, և ձեր օգնության ու աջակցության կարիքն ունեմ»,- եզրափակեց  Շիրակի մարզպետը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]