1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը, մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն, ասել է. «Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»:

Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սեւծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]