Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ Մամիջանյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է. Հայկ 
Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ստեղծագործականությունը միշտ ողջունվում է: Ադրբեջանն ունի ստեղծագործականության իր բրենդը, Ադրբեջանի կողմից խնդրի լուծման բրենդը դրա գոյությունն անտեսելն է: Ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, չկան ռազմագերիներ, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառում չի եղել, մշակութային ժառանգության ոչնչացում չկա և չի շարունակվում, չեն եղել ահաբեկիչներ Արցախում, ոչ մի զինված ուժեր չեն եղել և այս պահին չկան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Սա խնդրի լուծման շատ հետաքրքիր բրենդ է՝ անտեսել խնդիրները»,-ասաց Մամիջանյանը:

Նա շեշտեց՝ խնդիրները չտեսնելը, դրանք մերժելն ապագա չունի:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է»,-շեշտեց պատգամավորը:  

Նա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անունից, ում նկատմամբ Ադրբեջանի բռնապետական իշխանությունը հետախուզում է հայտարարել, ասաց, որ   Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am