Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանից վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանից վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության հակադոպինգային գործակալությունը: Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]