Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի գործողությունն Ուկրաինայում. Էրդողան

Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի գործողությունն Ուկրաինայում. 
Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ևս մեկ անգամ կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունների շրջանակում երկխոսության միջոցով լուծել բոլոր հակասությունները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայի դեմ։

Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան Ռուսաստանին և Ուկրաինային համարում է բարեկամ երկրներ, որոնց հետ սերտ քաղաքական, տնտեսական և սոցիալական կապեր ունի։

«Ռուսաստանի և Ուկրաինայի առճակատումը մեզ անկեղծ ցավ է պատճառում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Կիևի պայքարին տարածքային ամբողջականության պաշտպանության համար, ինչի մասին նա այսօր հեռախոսազրույցում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա հակասում է միջազգային իրավունքին և լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ ջանքեր գործադրել Թուրքիայի քաղաքացիների, եղբայրական Ղրիմի թաթարների և Ուկրաինայում ապրող բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]