Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔՊ խմբակցության պատգամավորները մարզպետի հետ քննարկել են Շիրակի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները

ՔՊ խմբակցության պատգամավորները մարզպետի հետ քննարկել են Շիրակի 
առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն աշխատանքային այց են կատարել Շիրակի մարզ, հանդիպել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ և քննարկել մարզին առնչվող առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

«Այնուհետև մարզպետ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել ենք Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, ծանոթացել կատարված աշխատանքներին և ծրագրերին:

Եղել ենք նաև Գյումրու տնակային ավաններից մեկում, խոսել ենք բնակիչների հետ և ծանոթացել խնդիրներին, մատնանշել հնարավոր լուծման եղանակները։

Այցելել ենք Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ տնօրինությունը մեզ է ներկայացրել կատարված լայնածավալ աշխատանքները նաև ցույց տվել նոր կառուցվող քիմիոթերապիայի բաժանմունքը։ Այն շուտով իր դռները կբացի Շիրակի մարզի բնակիչների առջև և վերջիններս ստիպված չեն լինի հասնել Երևան` ծառայությունից օգտվելու համար»,- նշել է Թորոսյանը։

Նա հավելել է, որ այցի հաջորդ կանգառը եղել է  Արթիկ համայնքը, որտեղ պատգամավորներն այցելել են զրոյից կառուցվող դպրոցի շինհրապարակ։ «Նաև եղել ենք մեկ այլ դպրոցում, որտեղ կառավարության աջակցությամբ տանիքի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։

Այցելել ենք նաև Արթիկի բժշկական կենտրոն և խոսել հնարավոր նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։ Համայնքապետարանը խոստացել է, որ կլուծի հողի տրամադրման հարցը, որից հետո մենք կդիմենք կառավարությանը՝ նոր կառուցվող բժշկական կենտրոնների ցանկում ընգրկելու համար»,- հայտնել է պատգամավորը։։

Այցի վերջում «Քաղաքացիական պայմանագրի» պատվիրակությունը հանդիպել է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմին ու վարչական շրջանների ղեկավարներին, քննարկել համայնքի խնդիրները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]