1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ն պատրաստ է տարհանել Զելենսկիին. Washington Post

ԱՄՆ-ն պատրաստ է տարհանել Զելենսկիին. Washington Post

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ լքելու Կիևը՝ խուսափելու առաջ շարժվող ռուսական ուժերի կողմից գերի ընկնելուց կամ սպանվելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Washington Post-ին հայտնել են անանուն ամերիկացի ու ուկրաինացի աղբյուրները:

Պարբերականը նշում է, որ շաբաթներ շարունակ Զելենսկիին ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են, թե նա ռուսական ուժերի «թիվ մեկ թիրախն է»: Այդուհանդերձ, մինչ օրս նա հրաժարվել է լքել Ուկրաինան:

Washington Post-ի աղբյուրը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնատար անձինք վերջին օրերին Զելենսկիի հետ խոսել են անվտանգության հետ կապված տարբեր հարցերի մասին: Մասնավորապես քննարկվել են ամենաանվտանգ վայրերը, որտեղ նա կարող է հաստատվել՝ ապահովելու Ուկրաինայի կառավարության գործունեության շարունակականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]