Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ դրամի արժեզրկման մասին

Էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում. Փոխվարչապետը՝ 
դրամի արժեզրկման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է, որ ազգային արժույթի որոշակի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, չի պարունակում որևէ ֆունդամենտալ բան, մակրոփոփոխություն տեղի չի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը խոսեց նոր գնաճային ճնշումների մասին, հետաքրքրվեց, թե նոր գնաճային ճնշումների ֆոնին ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում:

«Այո, իհարկե, մի իրավիճակ է ստեղծված աշխարհում, այդ թվում գնաճային երևույթներն այնպիսին են, որ կարծում եմ, հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Եվ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է: Եվ, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով պատգամավորի մտքին, որ ապրիլից գազի սակագինը բարձրանում է՝ փոխվարչապետը հիշեցրեց, որ գազի սակագինը ճշգրտվում է կալորիականության հաշվարկով ապրիլի 1-ից: «Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում իրականության մեջ նույն ծավալի սպառման դեպքում վճարվելիք գումարը չի փոփոխվելու: Մեր սահմանին 165 դոլար գնի պարագայում Եվրոպայում այսօր գինը 1400 դոլար էր, եթե չեմ սխալվում: Այդ իմաստով, կարծում եմ, որ ճնշումները բալանսավորված կլինեն: Բայց, բնականաբար այս իրավիճակի համեմատաբար կոորդինատներն ի հայտ գալու պարագայում կհասկանանք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ թիրախային աջակցություն իրականացնել, և կիրականացնենք: Ես կարծում եմ, որ բյուջեի պահուստաֆոնդը բավարար է, որ նման միջոցառումներ ֆինանսավորվեն»,-ասաց փոխվարչապետը:

Պատգամավորը հետաքրքրվեց նաև Ուկրաինայից հնարավոր վերադարձող հայրենակիցների համար առանձին աջակցության ծրագրերի քննարկումներ կա՞ն, նա  հիշեցրեց ազգային արժույթի արժեզրկման մասին:

«Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, ես չեմ կարծում, որ կա մի որևէ հատված՝ վերաբերի մարդկանց, կապիտալի, թե ընթացիկ հաշվի շարժի, որ ՀՀ-ն ի վիճակի չլինի այսօր կազմակերպել և ապահովել՝ ըստ մեր հայրենակիցների պահանջի: Դա միանշանակ է, այդ հարցը մեր օրակարգում է և քննարկվում է այս իրավիճակում»,-ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով արժույթի հետ կապված պատգամավորի մտքին՝ Գրիգորյանն ասաց. «Դա էմոցիոնալ երևույթ է, ֆունդամենտալ որևէ բան չի պարունակում: Վստահ եղեք, որ այդպես է: Ոչ մի մակրոփոփոխություն տեղի չի ունեցել, որը նպաստում է արժեզրկման»,-եզրափակեց փոխվարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]