Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ուկրաինական կողմը հայտարարել է Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման մասին

Ուկրաինական կողմը հայտարարել է Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում  հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:

Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած Համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն լռության ռեժիմ է սահմանվել:

Ավելի վաղ ԴԺՀ-ի իշխանությունները նույնպես հայտարարել էին միջանցքի բացման մասին, որով տարհանվել էր 92 մարդ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]