1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի թեմայով

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի 
թեմայով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ մարտի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, այդ համատեքստում շարադրել սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն պարզաբանել է առաջադրված հիմնական նպատակներն ու խնդիրները: Ընդգծվել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի եւ ժամանակացույցի։  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

«Ընդ որում, ռուսական զինված ուժերն անում են հնարավորը խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու եւ անվտանգությունն ապահովելու համար, կետային հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Այս ֆոնին առանձնահատուկ դաժանությամբ եւ ցինիզմով են աչքի ընկնում ազգայնական, նեոնացիստական կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունները եւ ուկրաինական քաղաքներում ու բնակավայրերում օգտագործում են որպես «կենդանի վահան» քաղաքացիական անձանց, այդ թվում՝ փաստացի պատանդ վերցված օտարերկրացիների:

Հաստատվել է հակամարտության կարգավորման նպատակով ռուսական կողմի՝ ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ երկխոսության պատրաստակամությունը։ Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձերի անհեռանկարային լինելուն, ինչն օգտագործվում է ուկրաինացի ուժայինների կողմից իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար: Այդ կապակցությամբ ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն Կիևի կողմից մարտական գործողությունների դադարեցման և Ռուսաստանի լավ հայտնի պահանջների կատարման դեպքում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բանակցությունների պլանավորվող հերթական փուլի ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերեն, որն ամբողջությամբ հաշվի կառնի ստեղծված իրողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]