Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկանների. ՌԻԱ Նովոստի

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի 
վարձկանների. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Արցախյան  44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի ընդդիմության աղբյուրը:

Աղբյուրը հիշեցրել է, որ Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Արցախի դեմ ռազմական գործողությունների մասնակցելու համար, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

«Թուրքիան գրոհայինների մի մասին Սիրիայից և այլ երկրներից Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա` ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար», - ասել է աղբյուրը:

Նրա խոսքով` Ուկրաինա ժամանած գրոհայինները մտել են Ուկրաինայի իշխանությունների կողմից ստեղծված օտարերկրյա լեգիոնի մեջ` ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]