Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

Շիրակի մարզում կան դժվարանցանելի ճանապարհներ

ԳՅՈՒՄՐԻ, 13  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում մարտի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, բայց կան դժվարանցանելի ճանապարհներ, հատկապես՝ միջհամայնքային:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզի միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց, իսկ Աշոցքում ու Ամասիայում սկսվել է բուք:

 Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների մաքրման և մշակման աշխատանքներ։ «Տեխնիկան ամբողջ գիշեր աշխատել է: Այս պահին էլ  մոտ 26 միավոր տեխնիկա է աշխատում, սակայն, հատկապես Աշոցքում ու Ամասիայում, մաքրման աշխատանքներին խոչընդոտում է  բուքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]