Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը, պնդում է Թուրքիայի ԱԳ նախարարը. ՌԻԱ Նովոստի

Պուտինը դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը, պնդում է Թուրքիայի ԱԳ նախարարը. ՌԻԱ 
Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսով բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մենք ջանքեր ենք գործադրում ղեկավարների (Ռուսաստանի և Ուկրաինայի) հանդիպում կազմակերպելու համար։ Դեռ պատերազմից առաջ մենք այդպիսի փորձեր ունեինք։ Ըստ էության, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ դեմ չէ նման հանդիպմանը... Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, կան նաև այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք», - ասել է Չավուշօղլուն կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]