Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ափօ Սահակյանն ու Անի Խառատյանը հրապարակել են «Քարին տակ» երգի հոլովակը

Ափօ Սահակյանն ու Անի Խառատյանը հրապարակել են «Քարին տակ» երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող  և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, համագործակցելով երգչուհի Անի Խառատյանի հետ, երաժշտասերներին է ներկայացրել «Քարին տակ» երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը, որի ռեժիսորն Արմեն Մարտիկյանն է, արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Ափօ Սահակյանը երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն է, պրոդյուսերը Էդուարդ Արշակյանն է:

Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի  Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները:  Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:

Անի Խառատյանը երաժշտական գործունեություն է ծավալում «Անի Խառատյան և ընկերներ» բենդով՝ կատարելով բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]