Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային միջոցներ. փոխնախարարը ներկայացրեց սպառազինության համալրումները

Ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռահրետանային միջոցներ. փոխնախարարը ներկայացրեց 
սպառազինության համալրումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային միջոցներով, զրահապահ մեքենաներով և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Նա ներկայացրեց սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման շրջանակներում ԶՈՒ համալրումները՝ առանց թվաքանակ նշելու: «ԶՈՒ-ն համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրետանային կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղեկագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով և այլն: Համալարումը կատարվում է կազմ-կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առկա կարիքների հաշվարկով, ընդ որում մատակարարումների մի մասը նախատեսվում է իրականացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով»,-ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ԶՈՒ 2022-20244 թթ կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, կապի, ռազմատեղեկագրական և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման, ռեգլամենտային աշխատանքների կատարման պայմանագրեր:

Ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորամասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]