Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ

Հայաստանի զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող 
հրաձգային վաշտ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով Պաշտպանության նախարարի 2021-ի սեպտեմբերի համապատասխան հրամանով ԶՈՒ կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ»,-ասաց փոխնախարարը:

Սարգսյանը նշեց, որ ակտիվ պահեստազորի ներդրման նպատակով ներկայացվել է լրացում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում: ԶՈՒ-ում պլանավորվել են այն զորամասերը և մասնագիտությունները, որտեղ ներդրվելու է ակտիվ պահեստազորային ծառայությունը:

Զինապարտների զինվորական հաշվառման ամբողջականության ապահովման և հաշվառման համակարգի արդիականացման նպատակով նախատեսվում է ստեղծել զինապարտ քաղաքացիների հաշվառման միասնական էլեկտրոնային բազա, համակարգ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]