Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն, սակայն նշում է, որ կան որոշակի խնդիրներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Ներքին Հանդի հատվածից ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների առաջխաղացման մասին տեղեկություններին, Սարգսյանը նշեց, որ այդտեղ առաջխաղացում չկա:

«Ես ձեզ ասում եմ, որ որևէ բան հնարավոր չէ Հայաստանում թաքցնել: Եթե նման խնդիր լինի, անպայման Պաշտպանության նախարարության լրատվական կայքով կներկայացվի` առանց բացառության: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի ասել, որ խնդիր չկա»,- ասաց Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների ճեպազրույցի ժամանակ:

Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի  հնարավոր էսկալացիայի և սադրանքի խնդիրներ չառաջանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]