1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը

«ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ 
գործադիր մարմնի նիստը

ԵՐԵՎԱՆ,  15 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ցուցահանդեսի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր, ամրապնդել գործընկերային հարաբերություններ, գտնել նոր գործընկերներ և ներդրողներ։ 

Պաշտպանական և տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված այս միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։

Ներկա կգտնվեն նաև գերատեսչությունների ղեկավարներ,  պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակում տեղի կունենա ՀԱՊԿ գործադիր մարմնի նիստը:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (բջջային հավելվածի միջոցով):

Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։ Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲ ընկերությունը և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]