Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ

Ճապոնիայում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. կա ցունամիի վտանգ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևելյան ափերի մոտ մարտի 16-ին 7.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի օջախը եղել է օվկիանոսից 60 կմ խորության վրա: Հայտարարվել է, որ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում հնարավոր է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամի:

Ուժեղ ցնցումները, որոնք շարունակվել են մոտ 1 րոպե, զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում:

Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ մեծ ավերածությունների մասին:

«Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմային էլեկտրակայաններում ռադիացիոն ֆոնի ավելացում չի գրանցվել:

Երկրաշարժի հետևանքով էլեկտրականության անջատումների ավելի քան 2 մլն դեպք է գրանցվել:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]